Վաղ առավոտյան «Ռոստովն» ուղևորվել է Աբու-Դաբի` անցկացնելու առաջին ուսումնա-մարզական հավաքը: «Ռոստովի» բժիշկ Վլադիմիր Խոխլովը ընդգծել է, որ առայժմ բացակայում է Խորեն Բայրամյանը: Մինչև հունվարի 21-ը նա վերականգնողական պրոցեդուրաներ կանցնի Գերմանիայում, ինչից հետո կվերադառնա Ռոստով: «Հնարավոր է, որ նա բոլորի հետ մեկնի արդեն երկրորդ հավաքին»,-ասել է բժիշկը:
Խոխլովն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ առաջին հավաքը ֆուտբոլիստների համար հարաբերականորեն հեշտ կլինի, և հիմնականում նրանք պետք է աէրոբային աշխատանքներ կատարեն. «Ծանրաբեռնվածությունն աստիճանաբար կավելանա, կավելանան վարժություններ, որոնք զարգացնում են ուժային որակները և արագության դիմադրողականությունը: Հետագայում պարապմունքների ինտենսիվությունը նկատելիորեն կավելանա»:






