AM
15 Հունվար 2013 - 08:00 AMT

Ուժի մեջ է մտնում Սոչիի Օլիմպիական խաղերում տոմսերի վերավաճառքի համար տուգանք սահմանող օրենքը

Հունվարի 15-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտնում Սոչիի Օլիմպիական խաղերում տոմսերի վերավաճառքի համար տուգանք սահմանող դաշնային օրենքը:

Յուրաքանչյուր հանդիսատես, տոմսից բացի, պետք է ունենա գրանցման քարտ:

Նախատեսվում է վարչական տուգանք սահմանել ֆիզիկական անձանց համար մուտքի տոմսի արժեքի հնգապատիկից մինչև տասնապատիկի չափով: Պաշտոնյաների դեպքում պատասխանատվությունը կկազմի տասնապատիկից քսանապատիկը, սակայն ոչ պակաս, քան 50 հազար ռուբլին:

Իրավաբանական անձանց հանդեպ տուգանքը կկազմի 500 հազարից մինչև 1 մլն ռուբլի կամ գործունեությունը կդադարեցվի 90 օրով, հայտնում է ՌԲԿ-ն: