Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) ղեկավար Բրեդ Դրյուիտը ստիպված կլինի լքել իր պաշտոնը մոտոնեյրոնային հիվանդության պատճառով:
Դրյուիտը գլխավորեց ATP-ն մեկ տարի առաջ, 54-ամյա ավստրալացին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նրան փոխարինող գտնելը: Նրա աջակցությամբ այս ընթացքում աճել են Մեծ սաղավարտի մրցաշարների մրցանակային ֆոնդերը, փորձ է ձեռնարկվել կանոնավորել մրցումների օրացույցը, որը թենիսիստների կարծիքով չափազանց սեղմ է:
Մոտոնեյրոնային հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի դանդաղ զարգացող, անբուժելի դեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ վնասվում են շարժողական նեյրոնները, ինչը հանգեցնում է կաթվածի և մկանների ապաճումի:






