AM
12 July 2005 - 08:41 AMT

ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՆ ԱՆՑԵԼ Է ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ

Ուրալի մայրաքաղաք Եկատերինբուրգում իր պարտականությունների կատարմանն է անցել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արտաշես Չիլինգարյանը: Հյուպատոսային մարզն ընդգրկում է Սվերդլովսկի, Չելյաբինսկի մարզերը, ինչպես նաեւ Խանտի-Մանսիսկի-Յուրգու եւ Յամալա-նենեցական ինքնավար մարզերը: Պատվավոր հյուպատոսներն աշխատում են, ինչպես կանոն, հասարակական հիմունքներով, տեղեկացնում է JustMedia-ն: