ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կիսվել է իր կարծիքով ֆուտբոլում ռասիզմի դրսևորման խնդրի մասին: Նրա խոսքով, դրա դեմ կարելի է պայքարել միայն արմատական միջոցների օգնությամբ: Բլատերն առաջարկել է միավորներ հանել թիմերից, որոնց երկրպագուներին նկատել են ռասիզմի դրսևորման մեջ:
«Կարծում եմ, որ ֆուտբոլում ռասիզմի խնդիրը երբեք չի հաջողվի վերջնականապես լուծել: Մենք արդեն բազմիցս փորձեր ենք ձեռնարկել լուծել այդ խնդիրը: Բոլորի համար օրինակ կարող է ծառայել Անգլիան, որտեղ յուրաքանչյուր ակումբ ունի ժամանակակից մարզադաշտ հետևելու համակարգով: Սակայն կարծում եմ, որ այդ խնդրի լուծման համար ավելի արմատական միջոցներ են պահանջվում»,- Բլատերի խոսքերը հաղորդում է goal.com-ը:
Նրա խոսքով, կարելի է խաղերն անցկացնել առանց հանդիսատեսի, բայց դա չի տա սպասված արդյունք, և թիմերից միավորներ հանելն արդար պատիժ կլինի:






