AM
15 Հունվար 2013 - 10:49 AMT

«Շախտյորն» ու «Զենիթը» կխաղան Չեմպիոնների սուպերգավաթի համար

Հունվարի 22-ին Ուկրաինայի ու Ռուսաստանի չեմպիոններ «Շախտյորն» ու «Զենիթը» կխաղան Չեմպիոնների սուպերգավաթի համար: Խաղը տեղի կունենա հունվարի 22-ին Դուբայի 7th Seven Stadium մարզադաշտում, այն պետք է դառնա ԱՊՀ ֆուտբոլային տարածքում առավել լուրջ համատեղ ակցիաների որոշակի նախատիպը:

Հաղթողին կհանձնվի գավաթը, նախատեսվում են նաև հատուկ անհատական մրցանակներ: