AM
13 July 2005 - 03:12 AMT

ԱՅՍՕՐ ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՄԵԿՆԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Հուլիսի 13-ին ակնկալվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Սթիվեն Մանի (ԱՄՆ), Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) այցը Ստեփանակերտ: Այցի ընթացքում հակամարտության կարգավորման միջնորդները կհանդիպեն Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Այսօր եւետ համանախագահները Ստեփանակերտից կմեկնեն Երեւան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: