ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը լարվածության թուլացում է արձանագրել հայկական ու ադրբեջանական ուժերի շփման գծում: «Վերջին ժամանակներս լարվածությունը թուլացել է, եւ մենք բոլոր ջանքերը գործադրում ենք տարածաշրջանում կայունություն պահպանելու համար»,- հայտարարել է Կասպրշիկը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: