AM
13 July 2005 - 05:13 AMT

ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է ԿԱՄԱՎՈՐ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

ՌԴ Դաշնության խորհուրդը այսօր վավերացրել է միջկառավարական հայ-ռուսական արձանագրությունը, որով երկարացվում է քաղաքացիների կամավոր վերաբնակեցման ընթացքի կարգավորման մասին երկկողմ համաձայնագրի գործողության ժամկետը: Փաստաթղթին հավանություն է տվել 148 սենատոր: Համաձայնագիրը ստորագրվել է 1997 թվականի օգոստոսին 5 տարի ժամկետով եւ ըստ արձանագրության երկարացվում է լրացուցիչ հնգամյա ժամկետով: Սահմանվում է ՌԴ քաղաքացիների վերաբնակեցման կարգը, որոնք ցանկանում են Հայաստանից տեղափոխվել Ռուսաստան, եւ ՌԴ-ից Հայաստան մշտական բնակության մեկնող Հայաստանի քաղաքացիների վերաբնակեցման կարգը: Վերաբնակները ազատվում են իրենց անձնական գույքի եւ դրամական միջոցների ներկրման եւ արտահանման հետ կապված սահմանափակումներից, ինչպես նաեւ մաքսային տուրքերից բնակության նոր վայր մեկնելիս: Համաձայնագրի գործողության ժամկետի երկարացման մասին արձանագրությունը ստորագրվել է 2004թ. մարտի 4-ին, հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը: