AM
13 July 2005 - 07:22 AMT

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼ. ԹՈՒՐՔ ԵՎ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ՉԿԱ

«Հայ եւ թուրք դիվանագետները բանակցություններ են վարում երկկողմ խնդիրների լուծման նպատակով, եւ դրանում ոչ մի նոր բան չկա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայում այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը: «Մեր միակ նպատակը Կովկասում կայունության ապահովումն է», – նշել է նա` ավելացնելով, որ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվում է արդեն երկար ժամանակ: «Երբեմն նման հանդիպումներն անցկացվում են նախարարների մակարդակով: Անկարան ձգտում է մշակել դիրքորոշում, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», – նշել է Ա.Գյուլը: Նշենք, որ ըստ «Հյուրիեթ» թերթի` եվրոպական մայրաքաղաքներից մեկում գաղտնիության պայմաններում տեղի է ունեցել թուրք եւ հայ դիվանագետների հանդիպումը, որի ընթացքում Թուրքիայի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկությունների փաթեթով, որոնց իրագործումը թույլ կտա լուծել «բոլոր կուտակված խնդիրները», տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: