Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ տպավորիչ պարտիայի ավարտից հետո Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) պատմել է խաղի մասին:
«Ինչպես հայտնի է, 12.b4 с5 դեպքում ոչ ոքի է ստացվում: Դա ցույց է տվել Կասիմջանովը Տոպալովի հետ պարտիայում Գրան պրիի լոնդոնյան փուլում: Իհարկե, իմ կողմից կիրառված 12…с5 քայլը մեր թիմի նախապատրաստությունն է Բորիսի դեմ խաղին: Եթե անկեղծ, ես չէի հիշում բոլոր մանրամասները: Լևոնը ձիով խաղաց h7, ես պատասխանեցի 13…Ng4 և 14.f4-ից հետո սկսեցի հիշել: Դրա վրա ծախսեցի շուրջ կես ժամ»,- Անանդի խոսքերը հաղորդում է chess-news.ru-ն:
Անանդը նշել է, որ այս պարտիան կարելի է անվանել իր լավագույն պարտիաներից մեկը: «Հատկապես հաճելի է հաղթանակ տանել Լևոնի նկատմամբ, ով չափազանց անհարմար մրցակից է ինձ համար: Ի դեպ, ես երկու սև խաղաքարերով հաղթանակ եմ տարել նրա նկատմամբ դասական ոճով: Ես այդքան հաճախ պարտության չեմ մատնում նրան, բայց փոխարենը` գեղեցիկ»,- հավելել է նա:






