Վեյկ ան Զեեի չորրորդ տուրում Լևոն Արոնյանի նկատմամբ Վիշվանաթան Անանդի վառ հաղթանակն առանց ուշադրության չի թողել Գարի Կասպարովը:
«Վիշին հիանալի է նախապատրաստվել և խաղացել: Ինչ վերաբերվում է Արոնյանի վատ մարզավիճակին, ապա ես չեմ հասկանում նրանց, ովքեր ժպտում են պարտությունից հետո: Երբ ես խաղում էի, ինձ անվանում էին պարտությունը ամենածանրը տանող շախմատիստը: Բայց ես կարծում եմ, որ աշխարհում թիվ մեկը լինելու համար դու պետք է միշտ տրամադրված լինես հաղթանակի և ատես պարտությունը»,- գրել է աշխարհի 13-րդ չեմպիոնը Twitter-իր միկրոբլոգում:
Անանդը հաղթանակից հետո հավաքել է 3 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Արոնյանը 1,5 միավորով 10-րդ տեղում է:






