Եվրոպական շախմատային միության կայքում հաղորդվում է, որ Թուրքական շախմատային ֆեդերացիան ետ է վերցրել հայցային հայտարարությունը, որը ներկայացվել է ԵՇՄ Սպորտային իրավարար դատարան:
Թուրքական ֆեդերացիան համաձայն չի եղել 2014-2015թթ. որոշ եվրոպական մրցումներում տեղերի բաշխման հետ: Այժմ ԵՇՄ վարչության որոշումները հաստատվել են որպես օրինական: Այդ որոշումների համաձայն, 2015-ի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի կունենա Ռեյկյավիկում, 2014-ի Եվրոպայի ակումբային առաջնությունը` Բիլբաոյում կամ Պլովդիվում:






