AM
16 Հունվար 2013 - 10:57 AMT

Ժակ Ռոգեն կայցելի Սոչի Օլիմպիական խաղերի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն կայցելի Սոչի Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ տարի առաջ:

Փետրվարի 7-ին Սոչի կժամանեն 70 ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակությունները: Այցի առանցքային միջոցառումներից մեկը կլինի Խաղերի դոսյեի շնորհանդեսը, որտեղ կներկայացվեն այն ծառայությունները, որոնք կտրամադրվեն հյուրերին:

«Փետրվարի 7-ին կժամանի ՄՕԿ ղեկավարը, հետո հրավառություն կլինի, որը թեստային ռեժիմով անում ենք «Ռոստեխնոլոգիաների» հետ»,-«Սոչի-2014» կազմկոմիտեի ղեկավար Չերնիշենկոյի խոսքն է մեջբերում rsport.ru-ն: Օլիմպիական խաղերը Սոչիում կանցնեն 2014թ. փետրվարի 7-23-ը: