Հունվարի 16-ին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 21-րդ դարի լավագույն մրցավարների վարկանիշը: Ցուցակը գլխավորում է գերմանացի մրցավար Մարկուս Մերկը 135 միավորով: 2 և 3 տեղերում են Խորխե Լուսի Լարրիոնդան (Ուրուգվայ) 108 միավորով և Օսկար Խուլիան Ռուիսը (Կոլումբիա) 104 միավորով: 4-10 տեղերում են Ֆրանկ դե Բլեկերեն Բելգիայից, Հովարդ Ուեբբը Անգլիայից, Մասսիմո Բուզզական Շվեյցարիայից, Լշբոշ Միշելը Սլովենիայից, Պիեռլուիջի Կոլինան Իտալիայից, Ռոբերտո Ռոզետտին Իտալիայից և Քիմ Միլտոն Նիլսենը Դանիայից:






