Հալեպի համալսարանի պայթյունի արդյունքում ծանր վիրավորվել է հայազգի ուսանող Սարգիս Պետրոսը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Հունվարի 15-ին ահաբեկիչները պայթյուն են կազմակերպել Հալեպի համալսարանում՝ զոհվել է 80 մարդ, վիրավորվել է 160-ը:
Միջադեպը տեղի է ունեցել քննաշրջանի ընթացքում:
Ռումբերը տեղադրվել էին ուսանողական հանրակացարանի ու ճարտարապետական ֆակուլտետի շենքի միջև: Նույն թաղամասում ժամանակավոր ապաստան էին գտել 30 հազար փախստականներ, նրանց թվում ևս կան զոհեր: Սիրիայի կառավարությունը ահաբեկչության համար մեղադրել է զինված ընդդիմությանը:






