«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը, ով մարզում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը:
Մինչ այդ Նազարյանը հանդիսանում էր «Բանանցի» գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ թիմը Հայաստանի առաջնությունում 24 միավորով նախավերջին-7-րդ, տեղում է: «Բանանցը» նա գլխավորել է 2011 թվականի մայիսին և թիմը բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը:
«Բանանցի» ղեկավարությունն ու Նազարյանը վերջերս են երկկողմանի համաձայնությամբ խզել գործող պայմանագիրը:






