Մոտ կես միլիոն մարդ որոշել է UEFA.com -ի ընթերցողների վարկածով Տարվա թիմ-2012-ը, որտեղ տեղ են գտել «Ռեալի» և «Բարսելոնայի» միանգամից 8 խաղացողներ:
Թիմում ներառվել են Իկեր Կասիլյասը, Սերխիո Ռամոսը, Ժերար Պիկեն, Տիագո Սիլվան, Ֆիլիպպ Լամը, Անդրես Ինյեստան, Խավին, Անդրեա Պիռլոն, Մեսութ Օզիլը, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Երկրպագուներն առաջին անգամ չեն ընտրել անգլիական պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների:
Երկրպագուներին առաջին անգամ առաջարկվել է ընտրել խաղի սիրելի սխեման, ինչի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է 4-4-2 սխեման:






