AM
16 Հունվար 2013 - 15:29 AMT

Golden Boy Promotions-ը կկազմակերպի Վանես Մարտիրոսյան-Էրիսլանդի Լարա մենամարտը

Golden Boy Promotions ընկերությունը հաղթել է պրոմոուտերական աճուրդում և իրավունք ստացել կազմակերպելու Էրիսլանդի Լարայի և Վանես Մարտիրոսյանի ռևանշ-մենամարտը, հաղորդում է Fightnews-ը:

Բռնցքամարտիկների մենամարտը պետք է կայանա պրոմոուտերական աճուրդից հետո 90 օրվա ընթացքում: Այդ մենամարտի հաղթողը հնարավորություն կստանա պայաքրելու WBC վարկածով կրտսեր միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլեմ Ալվարեսի հետ:

Լարա-Մարտիրոսյան առաջին մենամարտը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին և ավարտվել ոչ ոքի: