AM
15 July 2005 - 04:36 AMT

ԵԱՀԿ ՄԽ. ԿԱՐԵՎՈՐ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԳԻՆ ԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, թե «կողմերը դեռեւս շատ հեռու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնելուց»: Մերզլյակովի խոսքերով, պայմանագրի նախապատրաստումը պահանջում է ինչպես փորձագետների, այնպես էլ հակամարտության կողմերի ներկայացուցիչների ամիսների բարդ աշխատանք: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն նշել է, որ որ կա որոշակի առաջընթաց հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ, ավելացնելով, որ դեռեւս կան շատ բարդ ասպեկտներ, որոնց շուրջ կողմերը դեռեւս չեն եկել համաձայնության: «Մենք գտնում ենք, որ կարեւոր է բանակցությունների ոգին եւ հարաբերությունները կողմերի միջեւ, որոնք դրական են զարգանում, ինչը մեզ շատ է օգնում»,-ասել է Բերնար Ֆասյեն: Ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը նշել է, որ «սկզբունքների նախապատրաստումը անհրաժեշտ փուլ է հետագայում փորձագետների մակարդակով բոլոր տեխնիկական հարցերը լուծելու, մանրամասները մշակելու համար»: Նրա խոսքերով, նրո մթնոլորտը եւ բանակցությունների բաց ոգին նպաստում են ապագա պայմանագրի հիմնարար սկզբունքների որոշմանը: