AM
17 Հունվար 2013 - 07:34 AMT

Առաջին հավաքի ավարտական շրջանում «Կուբանի» մարզումներն ավելի ինտենսիվ կդառնան

Հավաքում առաջին հաղթական հանդիպումից հետո «Կուբանի» մարզիչ Լեոնիդ Կուչուկն ասաց, որ այն աշխատանքից հետո, որ իրենք կատարել են, խաղի բովանդակությունը փոխվել է:

«Կուբանը» 1:0 հաշվով հաղթել է «Պախտակորին», խաղին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Մարզիչը հավելել է, որ առաջին հավաքի ավարտական շրջանում «Կուբանի» մարզումներն ավելի ինտենսիվ կդառնան: «Շաբաթը բարդ է լինելու, այն կավարտվի հերթական ստուգողական խաղով»,-ասել է նա: