Հուլիսի 17-18-ը Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թարփ Էրդողանը: Առանց փողկապների հանդիպման ժամանակ, ըստ ռուսական որոշ աղբյուրների, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է «Երկիր» թերթը: