Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է վերջին 25 տարվա աշխարհի լավագույն դարպասապահների անունները:
Ցուցակը գլխավորում է Իտալիայի ու «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն ունի 226 միավոր: Երկրորդ տեղում է Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, իսկ լավագույն եռյակլը եզրափակում է Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը:
Լավագույն տասնյակում են նաև Պետեր Շմեյխելը (Դանիա), Օլիվեր Կանը (Գերմանիա), Պետեր Չեխը (Չեխիա), Խոսե Չիլավերտը (Պարագվայ), Վալտեր Ձենգան (Իտալիա), Անդոնի Զուբիզարետտան (Իսպանիա) և Կլաուդիո Տաֆֆարելը (Բրազիլիա):






