Եվրախորհրդարանի անդամ, Ֆրանսիացի քրիստոնյա դեմոկրատ Ժակ Թուբոն խիստ քննադատության է ենթարկել Եվրամիությունում Թուրքիայի գլխավոր բանագնաց, պետնախարար Ալի Բաբաջանին` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի առնչությամբ: «Թուրքիայի անդամակցությամբ ԵՄ-ը կվերանա»,- հայտարարել է Թուբոնը: Նրա խոսքերով` մինչեւ բանակցությունների սկիզբը Թուրքիան պետք է կատարի մի շարք պայմաններ: Ընդսմին, իր ելույթում թուրք բանագնացը չի ներակայացրել Կիպրոսի հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման եւ կրոնական ազատությունների համոզիչ երաշխիքներ: Թուրքական ABHaber գործակալությանը տված հարցազրույցում Թուբոնը նշել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությամբ կիրականացվի անգլիացիների վաղեմի երազանքը` համագործակցել ազատ առեւտրի ոլորտում, իսկ ԵՄ-ը լիովին կվերանա: «Եթե Թուրքիան անդամակցի ԵՄ-ին, ապա այդ կառույցը կիմաստազրկվի: Եվրոպացիների համար Թուրքիան այլ մշակույթի եւ պետության այլ ընկալմամբ երկիր է: Եվրամիությունը հարմար չէ Թուրքիային: Եվ չնայած ԵՄ-ը քաղաքական միություն է` Թուրքիան այդտեղ անելք չունի»,-ասել է Ժակ Թուբոնը, տեղեկացնում է «Երկիր» թերթը: