AM
16 July 2005 - 02:43 AMT

ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՊԱԱՏՐԱՍՏՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀԱՅԵՐԻ ՇԱՀԵՐԻՆ

Եվրոպական ոչ կառավարական կազմակերպության Ճգնաժամերի միջազգային խումբ կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում օրերս կայացել է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված փակ համաժողով, որին մասնակցել են հայ եւ ադրբեջանցի փորձագետները: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գյուլթեքին Հաջիեւան հայտարարել է.«Ճգնաժամերի միջազգային խմբի» կողմից պատրաստված փաստաթղթի նախագծին ծանոթանալուց հետո պարզ դարձավ, որ այն ավելի շատ համապատասխանում է հայերի շահերին: Այդ պատճառով ո՛չ ես, ո՛չ էլ Ադրբեջանի մյուս փորձագետները չհամաձայնեցինք նման նախագծի հետ եւ հայտնեցինք մեր բողոքը»: Քննարկման ներկայացված նախագիծը, պատգամավորի խոսքերով, չէր արտացոլում «օկուպացիայի փաստը եւ միտված էր Ղարաբաղում դե-ֆակտո գոյություն ունեցող վարչակարգի լեգալացմանը»: «Նախագծում հիշատակվում էր նաեւ հայերի կողմից ներկայացվող շատ վտանգավոր` հանրաքվեի անցկացման մասին առաջարկը: Այդ պատճառով, իմաստ ունի լրջորեն մտածել եւ վերանայել այդ փաստաթուղթը», – ասել է Հաջիեւան, տեղեկացնում է «Երկիր» թերթը: