Նեգոտինո քաղաքում կայացել է Հայաստանի և ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտզալի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականում աչքի է ընկել Արման Սահակյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հունվարի 18-ին կունենա երկու երկրների հավաքականների միջև երկրորդ հանդիպումը, որից հետո Հայաստանի ֆուտզալի ընտրանին կմեկնի Բուլղարիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին:






