Հունվարի 18-ին կկայանա Հայաստանի շախմատի տղամարդկանց 73-րդ առաջնության 6-րդ տուրը: Մրցաշարի առաջատար Տիգրան Պետրոսյանը կխաղա Ռոբերտ Հովհաննիսյանի հետ, ով 3.5 միավորով 3-րդ տեղում է:
2-րդ տեղը զբաղեցնող Ավետիք Գրիգորյանը կմրցի Արման Փաշիկյանի հետ: 6-րդ տուրում կկայանան նաև Զավեն Անդրիասյան-Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Աղասարյան-Սամվել Տեր-Սահակյան, Տիգրան Քոթանջյան-Հովիկ Հայրապետյան պարտիաները:
Առաջնությունն ընթանում է շրջանային համակարգով 9 տուրերով: 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան հանդես գալ 2014-ի Հայաստանի առաջնությունում, 1-5-րդ տեղերը զբաղեցրածները հնարավորություն կունենան խաղալ 2013-ի Եվրոպայի առաջնությունում: Դրամական պարգևներ կստանան 1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները:






