AM
18 Հունվար 2013 - 07:01 AMT

WADA-ի նախագահը չի վստահում Լենս Արմսթրոնգի խոսքերին, ով խոստովանել է դոպինգ օգտագործելու մեջ

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) նախագահ Ջոն Ֆեյհին հայտարարել է, որ չի վստահում Լենս Արմսթրոնգի խոսքերին, ով խոստովանել է դոպինգ օգտագործելու մեջ:

Հեծանվորդն Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ 1999-2005թթ. նա տարբեր տեսակի դոպինգներ է ընդունել:

WADA-ի ղեկավարի խոսքով, Արմսթրոնգի խոստովանությունը հարմար միջոց է իր գործողություններն արդարացնելու համար, ինչն իրականում խարդախություն է: Ֆեյհին նշել է, որ հեծանվորդի խոսքերը նրան վստահություն չեն ներշնչում: «Արմսթրոնգը սխալ է եղել, նա խաբել է, և ոչ մի արդարացում չկա նրան, ինչ նա արել է»,- ասել է նա: