AM
18 Հունվար 2013 - 07:31 AMT

Քոբի Բրայանթը ԲԱԱ աստղերի խաղերին մասնակցելու ռեկորդ կսահմանի

«Լոս Անջելես Լեյքերս» ակումբի պաշտպան Քոբի Բրայանթը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ ԲԱԱ, աստղերի խաղերին մասնակցելու ռեկորդ կսահմանի:

Քոբի Բրայանթը դարձել է քվեարկության առաջատարը՝ նրա մասնակցության օգտին քվեարկել է մոտ 1,5 մլն մարդ: ԲԱԱ աստղերի խաղը կանցնի 2013թ. փետրվարի 13-ին Հյուսթոնում:

Բրայանթի համար դա կլինի ԲԱԱ աստղերի 15-րդ խաղը, հայտնում է Լենտա.ռու-ն: