AM
18 July 2005 - 03:56 AMT

ԱՌԱՋԱՐԿՎԵԼ է ՀԱՂԹԱԿԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում կարող է կառուցվել հաղթակամար, որը կհավերժացնի արցախցիների եւ ողջ հայության հաղթանակը, ինչպես նաեւ հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զոհված ազատամարտիկների հիշատակը: Հաղթակամար կառուցելու նախաձեռնությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել ամերիկահայ բարեգործներ տեր եւ տիկին Վարդգես եւ Ալիս Անիվյանները: Նախատեսվում է, որ հաղթակամարը կառուցվելու է Շուշի քաղաքից դեպի արեւմուտք` Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: