Թուրքիայում չկա քաղաքական ճնշում հայոց հարցը քննարկելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պատմական ընկերության հայկական հետազոտությունների բաժնի պետ Հիքմետ Օզդեմիրը, պատասխանելով այն հարցին, թե ինչու է հայկական հարցի քննարկումը գտնվում քաղաքական ճնշման տակ, հաղորդում է Die Welt-ը: Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարի բացասական հայտարարությունները Ստամբուլում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի առնչությամբ` Օզդեմիրը նշել է, որ ոչ ոք չի ստիպել կազմակերպիչներին հրաժարվել դրա անցկացումից: Նրա խոսքերով, նա հաճախ է մտածել այն մասին, թե ինչու նախկինում Թուրքիան չի քննարկել հայկական հարցը եւ եկել է այն եզրակացության, որ ոչ մի կանխատրմադրվածություն չի եղել, ուղղակի չեն ցանկացել բորբոքել ցավոտ վերքերը: Հայկական սփյուռքը համոզեց աշխարհին, որ ցեղասպանություն է եղել, եւ այդ կանխակալությունը կարող է ունենալ ծանր քաղաքական հետեւանքներ Թուրքիայի համար: «Մենք պահանջում ենք այդ հարցի բաց, միջազգային քննարկում: Մենք բացել ենք մեր արխիբները: Մենք խնդրում ենք առաջին աշխարհամարտի բոլոր մյուս մասնակիցներին, որ նրանք փաստաթղթերը դնեն սեղանին»,-հայտարարել է Օզդեմիրը: