Աշխարհի երկրորդ ռակետ, ռուս Մարիա Շարապովան Fаcebook սոցկայքում 2012-ին ամենաշատ «լայքեր» ստացած գեղեցիկ սեռի ներկայացուցիչն է: Նա ստացել է ավելի քան 8.9 մլն օգտատերերի «լայքերը»:
Ընդհանուր առմամբ, մարզիկներից ամենաշատ «լայքերի» է արժանացել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 51.8 մլն: Երկրորդ հորիզոնականում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, երրորդում՝ Դևիդ Բեքհեմը:
Սոցկայքում ամենահայտնի ակումբ է դարձել «Բարսելոնան»: Երկրորդ հորիզոնականում է «Ռեալը», երրորդում՝ «Մանչեսթեր Յունայթեդը»:






