AM
18 Հունվար 2013 - 13:52 AMT

Արազ Օզբիլիսը սկսել է մարզումները «Կուբանում»

«Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, որն ապաքինվել է մրսածությունից հետո, որի պատճառով չի կարողացել մասնակցել ԱՄԷ-ում հավաքի առաջին ստուգողական խաղին, կրկին վերսկսել է մարզումները:

Առավոտյան մարզման ժամանակ նա աշխատել է իր թիմակիցների հետ հավասար:

«Օզբիլիսի վիճակը կարգավորվել է և նա վերսկսել է մարզումները: Առաջին օրերին մենք պետք է չափավորենք ծանրաբեռնվածությունը, ուստի առավոտյան նա աշխատել է թիմի հետ, մի փոքր սահմանափակումներով»,-թիմի բժիշկ Ալեքսանդր Լինսկու խոսքն է մեջբերում «Կուբանի» պաշտոնական կայքը: