AM
19 July 2005 - 03:55 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ

Ադրբեջանում օրերս ստեղծված ԱՀՀ-ի (Հանրային հեռուստատեսության) գլխավոր տնօրեն Իսմայիլ Օմարովը հայտարարել է, որ ԱՀՀ-ում հավանորեն հայերեն լեզվով հեռուստահաղորդումներ կհեռարձակվեն: Նա ավելացրել է, որ այդ հարցի առնչությամբ վերջնական որոշումը կընդունվի այն դեպքում, եթե հասարակությունը հավանություն տա այդ գաղափարին, ապա, նրա խոսքերով` ԱՀՀ կհեռարձակի հաղորդում հայերեն լեզվով: «Ղարաբաղի հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Մենք պատրաստվում ենք նրանց հատուկ կարգավիճակ տալ: Ադրբեջանի քաղաքացիները պետք է իրազեկվեն երկրում կատարվող գործընթացների եւ պետության զարգացման մասին: Այն բանից հետո, երբ նրանք այդ ամենին տեղյակ կլինեն, իրենք իսկ ելույթ կունենան հայկական օկուպացիայի դեմ»,- ասել է Իսմայիլ Օմարովը: Ինչպես նշել է Օմարովը, հաղորդումները հայերեն լեզվով կհեռարձակվեն նաեւ մինչեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ղարաբաղյան հակամարտության լուծման ավարտը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: