ԱՊՀ առաջնության ստեղծումը հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին, ուստի Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը պետք է պահպանի Ռուսաստանի առաջնությունը և մոռանա միավորված առաջնության մասին, Սանկտ Պետերբուրգում մամլո ասուլիսում հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՖԻՖԱ-ն բուրգի կառուցվածք ունեցող կազմակերպություն է, որում կարևոր դեր են խաղում ակումբները: Մեն երբեք չեն վերանայի ազգային լիգաների սահմանները: ԱՊՀ լիգայի ստեղծումն անհնար է, դա հակասում է ՖԻՖԱ-ի սկզբունքներին»,- ասել է նա:
Բլատերը նշել է, որ ազգային ֆեդերացիաներից դուրս ակումբային մրցաշարար կազմակերպելու հնարավորություն ունեն միայն կոնֆեդերացիաները՝ ՖԻՖԱ-ի անդամները:






