Հայաստանի շախմատի առաջնության նախավերջին 8-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը հաղթանակ է տարել Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Նա հավաքել է 6.5 միավոր և շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում Ավետիք Գրիգորյանն է, նա պարտության է մատնել Տիգրան Քոթանջյանին: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է մեկ միավոր Հովիկ Հայրապետյանի հետ խաղում և 6 միավորով 3-րդ տեղում է:
Զավեն Անդրիասյանը պարտության է մատնել Արման Փաշիկյանին, Հրանտ Մելքումյանը` Ռոբերտ Աղասարյանին: 9-րդ տուրում Պետրոսյանը կխաղա Գրիգորյանի հետ, դա կլինի վերջին տուրի գլխավոր պարտիաներից մեկը: Կկայանան Անդրիասյան-Հայրապետյան, Տեր-Սահակյան-Հովհաննիսյան, Մելքումյան-Քոթանջյան, Փաշիկյան-Աղասարյան պարտիաները:






