Strikeforce-ից տեղափոխվելով UFC՝ խառը մենամարտերի հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Հոլանդիա) հավակնոտ նպատակներ է իր առջև դնում: UFC առաջին մենամարտում նա մտադիր է այնպիսի մենամարտ ցույց տալ, որը կապահովի նրան չեմպիոնի գոտու հավակնորդի կոչումով: Գեղարդի մրցակիցը կլինի շվեդ Ալեքսանդր Գուտաֆսոնը, որը վերջին վեց մենամարտերում պարտություն չի կրել:
«Ես ցանկանում էի հանդիպել թոփ մրցակցի հետ: Նա թիվ մեկ հավակնորդն է, այնպես որ մենամարտը նրա հետ ինձ համար շատ տիտղոսային է: Հաղթելով Մաուրիսիոյին՝ Գուստաֆսոնը դարձավ թիվ մեկը, և ես շատ գոհ եմ, որ մենամարտելու եմ նրա հետ»,-ասել է Մուսասին:
UFC ընկերությունը, հայտարարելով Մուսասիի և Գուստաֆսոնի մենամարտը, հասկացրել է, որ կարող է փոխել իր կարծիքը:
«Ամեն ինչ կախված է արդյունքից, և հենց որ քայլը կատարվի, հնարավոր կլինի անցնել հաջորդին: Մենք գնում ենք դեպի բարձունք, և ես ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն են տալիս»,-մարզիկի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:






