AM
21 Հունվար 2013 - 07:10 AMT

Կիպրոսում «Բանանցը» խաղալու է «Էրմիսի», «Խիմկիի» և «Մորդովիայի» հետ

«Բանանցը» մեկնել է Կիպրոս ուսումնամարզական առաջին հավաքն անցկացնելու համար: Թիմի պատվիրակությունը բաղկացած է 30 հոգուց:

Արդեն նախատեսված են ստուգողական հանդիպումներ հավաքի ընթացքում: Հունվարի 23-ին «Բանանցը» մրցելու է Կիպրոսը ներկայացնող «Էրմիս» թիմի հետ, հունվարի 26-ին` մերձմոսկովյան «Խիմկիի», իսկ փետրվարի 1-ին «Բանանցն» ուժերը կչափի «Մորդովիա» թիմի հետ:

Կիպրոսում «Բանանցի» կազմում փորձարկվելու են նոր ֆուտբոլիստներ:

Միաժամանակ բանակցություններ են ընթանում ուսումնամարզական երկրորդ հավաքի ընթացքում ստուգողական հանդիպումներ անցկացնելու համար: