«Սոչի 2014» կազմկոմիտեում չեն հաստատել ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումների տոմսերի գների մասին: Մասնավորապես, հաղորդվել է այն մասին, որ հոկեյի մրցաշարի եզրափակիչ խաղի տոմսը կարժենա 40 հազար ռուբլի:
«Սոչիում 2014-ի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կսկսվի 2013-ի փետրվարին: Տոմսերի ձեռք բերման կարգը և պայմանները կհայտարարվեն «Սոչի 2014» կազմկոմիտեի կողմից վաճառքի մեկնարկի հետ միասին: Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի տոմսերի գները կհամապատասխանեն առաջատար ռուսական և միջազգային միջոցառումների գներին: Ավելի շատ տոմսեր հասանելի կլինեն հետևյալ գնային կարգերում` 1000, 1500, 2500 և 3000 ռուբլի, հայտարարել են կազմկոմիտեում»,- ասվում է կազմկոմիտեի մամլո հաղորդագրությունում:






