AM
21 Հունվար 2013 - 10:18 AMT

Ավարտվել են Մոսկվայի «Սպարտակի» ձմեռային արձակուրդները

Հունվարի 21-ին ավարտվեցին Մոսկվայի «Սպարտակի» հիմնական կազմի խաղացողների մեծամասնության ձմեռային արձակուրդները, հայտնում է bobsoccer.ru-ն: Նրանք մարզում են անցկացրել Տարասովկայի մարզաբազայում:

Վաղը Յուրա Մովսիսյանի թիմը ևս մեկ մարզում ունի, իսկ հունվարի 23 և 24-ին խաղացողները բուժզննման կենթարկվեն, որից հետո կմեկնեն առաջին հավաքի ԱՄԷ: