Հայաստանի 2010 թվականի չեմպիոն գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն այս տարի դարձավ առաջնության արծաթե մեդալակիր:
Գրիգորյանը վերջին տուրում անչափ լարված ու հետաքրքիր պարտիայում ոչ ոքի խաղաց ապագա չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ:
«Երեկ երեկոյան ընկերներիցս մեկը զանգեց ու ասաց, որ որքան հնարավոր է երկարացնեմ պարտիան: Այդպես էլ եղավ: Հենց երկրորդ քայլից խաղը հիմանակնում բարդ ու երկար ընթանում, հետո եղան տարբեր հաշվարկներ: Բայց ես ինչ խնդիր դնում էի Տիգրանի առջև, նա հիանալի լուծում էր ու պահեց ոչ ոքին»,- ասաց Գրիգորյանը:
Նա խոստովանեց, որ Պետրոսյանն ուժեղ էր և շատ արժանիորեն է հաղթել մրցաշարում:
Շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նշեց, որ ինքը ձգտում է բոլոր մրցաշարերում էլ հաղթանակի հասնել. «Մինչև վերջին պահը ես պայքարում էի առաջին տեղը զբաղեցնելու համար: Ինչ կարող էի արեցի»:






