AM
21 Հունվար 2013 - 15:19 AMT

Յուրա Մովսիսյանը մարզվելու է անհատական ծրագրով

Հարձակվող Յուրա Մովսիսյանը առաջիկայում մարզվելու է անհատական ծրագրով, փոխանցում է մոսկովյան «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Թիմի բժիշկ Միխաիլ Վարդապետովի խոսքով, Մովսիսյանն առողջ է, սակայն դեռևս «Կրասնոդարում» ստացած վնասվածքից հետո նրան անհրաժեշտ է անհատական ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Վերահսկիչ բուժզննումը ցույց է տվել, որ հարձակվողի մոտ դրական դինամիկա է նկատվում, և ԱՄԷ-ի հավաքի ժամանակ նա պետք է վերադանա խումբ: