Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն, ով այս տարի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, խոստովանեց, որ վատ մեկնարկը խանգարեց նրան ավելի լավ արդյունք գրանցել:
« Առաջին տուրում պարտվեցի, կարողացա հավաքվել, բայց չստացվեց: Միշտ չէ, որ ամեն ինչ մեր ցանկացածի պես է ընթանում:Վերջին տուրում ես հանդիպեցի Սամվել Տեր-Սահակյանին, և արագ ոչ ոքի խաղացինք: Ես հաշվել էի լրացուցիչ ցուցանիշները, թե ինչ կլինի իմ հաղթանակի դեպքում: Միևնույն է առաջին տեղ չէի գրավելու»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով, իր արդյունքից գոհ է, ամեն ինչ անում էր լավ խաղալու և հավաքական վերադառնալու համար:
« Վճռորոշ խաղում Տիգրան Պետրոսյանը լավ պաշտպանվեց և կարողացավ պահպանել չեմպիոնի կոչումը: Ավետիք Գրիգորյանի հետ խաղում նրան ոչ ոքին էլ ձեռնտու էր, և հանդպիպումը խաղալ ելք ունեցավ: Ավետիքը մի պահ առավելություն ուներ, բայց չգիտեմ, ինչը չստացվեց: Նման պահերին հոգեբանությունն է շատ մեծ դեր խաղում»,- ավելացրեց նա:






