AM
22 Հունվար 2013 - 06:20 AMT

Հռոմում քննարկվել են ֆուտբլում պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրները

Հռոմում տեղի ունեցած «Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը» կոնֆերանսը նվիրված էր ֆուտբոլում պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը: Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՆՏԵՐՊՈԼԻ կողմից ԻՆՏԵՐՊՈԼ/ՖԻՖԱ Ուսուցում, Կրթություն և Կանխման Նախաձեռնություն ծրագրի շրջանակներում՝ Իտալիայի հասարակական անվտանգության բաժնի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի աջակցությամբ:

50 երկրների և 20 միջազգային կազմակերպությունների 200 պատվիրակների թվում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանից՝ ՀՖՖ Իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը, ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը և ՀՀ Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնի բյուրոյի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վռամ Փահլևանյանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրները, ասիական խաղադրույքների շուկայի և կազմակերպված հանցագործության ազդեցությունը ֆուտբոլի վրա, խաղացողների պաշտպանությունը և նախաձեռնությունը ուսուցման, կրթության, կանխման և հետաքննության մեջ: