Կազանում 2013-ի Ունիվերսիադայի կրակը Վլադիվոստոկի ճանապարհին փոթորկի պատճառով կտեղափոխվի ինքնաթիռով, հայտարարել է «Ռոսռիբոլովստվոյի» հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Սավելևը, հաղորդում է rsport.ru-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ «Սեդով» առագաստանավը, որի վրա գտնվում է 2013-ի Ունիվերսիադայի կրակով անոթը, փոթորկի պատճառով կարող է չհասցնել հունվարի 25-ին կրակը տեղափոխել Վլադիվոստոկ: Պլանավորվում է կրակը հասցնել Ռուսական կղզու Հեռավորարևելյան դաշնային համալսարանի սպորտային համալիր հունվարի 25-ին, որտեղ կայանալու է Ունիվերսիադայի ջահը վառելու արարողությունը: Դրանից հետո պետք է մեկնարկի Ունիվերսիադայի կրակի փոխանցավազքի ռուսական փուլը:
«Որոշում է ընդունվել, որ նրանք կմտնեն Պուսան, իսկ Պուսանից կրակը կտեղափոխվի ինքնաթիռով ժամկետից հետ չմնալու համար»,- հեռախոսով ասել է Սավելևը:






