Կայացել է սուսերամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր:
Հավաքականների ավագ մարզիչները իրենց կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններով են հանդես եկել:
Տեղի է ունեցել ֆեդերացիայի նախագահի և տեղակալների ընտրություն: Ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Արմեն Գրիգորյանը: Համաժողովում ընտրվել են նաև ֆեդերացիայի ղեկավար կազմի մյուս անդամները, նախագահի տեղակալներ են դարձել Սամվել Աբրահամյանը և Սամվել Մեհրաբյանը, գլխավոր քարտուղար՝ Արտաշես Մադոյանը:
Ֆեդերացիայի գործադիր տնօրեն է նշանակվել Արթուր Սեդրակյանը: Ճկասուսերակիրների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտաշես Մադոյանը,իսկ խոցասուսերներինը՝ Անդրանիկ Արազյանը:






