AM
23 Հունվար 2013 - 06:40 AMT

Հենրիխ Մխիթարյան. Ոչինչ չգիտեմ իմ նկատմամբ «Զենիթի» հետաքրքրության մասին

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանըգոհ է, որ «Զենիթի» հետ ընկերական խաղում հաղթանակ են տոնել (3:1): «Շախտյորի» երկու գոլերի հեղինակը չի թաքցրել այդ հանդիպման հատուկ ենթատեքստը:

«Մենք պատրաստվել էինք այդ խաղին և ցանկանում էինք հաղթել: Մարզիչները պարզաբանել են «Զենիթի» գործողությունները, բացատրել, թե ինչպես պետք է խաղանք: Ես ուրախ եմ, որ պլանն աշխատել է և թիմը Դոնեցկ է վերադառնում հաղթանակով»,- ասել է Մխիթարյանը:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ոչինչ չգիտի իր նկատմամբ «Զենիթի» հետաքրքրության մասին և ուղղակի ցանկանում էր հաղթել այս խաղում: