Այս տարի շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը տեղի կունենա Ղազախստանում: Այդ մասին հայտնի է դարձել է ՖԻԴԵ-ի Նախագահական խորհրդի ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային ֆեդերացիայի կայքի օրացույցում մեկ տողից բացի ոչ մի տեղ չի հաստատվել մրցաշարն անցկացնելու վայրի մասին տեղեկատվությունը:
Ղազախստանի շախմատի ֆեդերացիան հաստատել է, որ նա 2013-ի մարտի 2-13-ը կազմակերպում է կանանց աշխարհի թիմային առաջնությունը, հաղորդում է chess-news.ru-ն:






