Կիպրոսում «Բանանցը» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոյի գլխավորությամբ նախապատրաստվում է մրցաշրջանի վերսկսմանը: Նախապես ծրագրավորված էր հավաքի ընթացքում ընկերական երեք հանդիպում անցկացնել:
Սակայն թիմի նախապատրաստական փուլի մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
«Բանանցը» ստուգողական առաջին հանդիպումը անցկացնելու է հունվարի 24-ին՝ մրցելով ռուսական «Ենիսեյ» թիմի հետ: Իսկ երկրորդ հանդիպումը կլինի փետրվարի 3-ին: Մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Կիպրոսում անհատական ծրագրով են մարզվում վնասվածքներից նոր ապաքինված Անդրանիկ Քոչարյանը, Նաիրի Մինասյանը, Լևոն Անանյանը և Ստեփան Ղազարյանը:






