AM
23 Հունվար 2013 - 08:05 AMT

ՄՕԿ-ը խնդրում է Ռուսաստանի կառավարությանը վերադառնալ ձմեռային ժամանակի

Միջազգային օլիմպիական կոմիտեն հաղորդել է Ռուսաստանի կառավարությանը, որ դրական կգնահատեր Ռուսաստանի վերադարձը ձմեռային ժամանակի: Դեկտեմբերի վերջին XXI ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացման համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Կիլին այդ մասին գրել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակին ուղղված նամակում:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիան», ՄՕԿ կարծիքով, Սոչիի և Կենտրոնական Եվրոպայի միջև ժամանակի օպտիմալ տարբերությունը կազմում է երկու ժամ (ձմռանը` երեք ժամ): Միաժամանակ, Կիլին պնդում է, որ որոշումն անհրաժեշտ է ընդունել առաջիկա շաբաթներին` մինչև հեռարձակողների հանդիպումը, որտեղ Սոչի 2014-ի կազմակերպիչները կներկայացնեն գալիք Օլիմպիադայի վերջնական կարգացուցակը:

Հանդիպումը կկայանա Սոչիում փետրվարի 26-28-ը: